Սիրելի՛ երեխաներ, թո՛ղ ձեր կյանքը լեցուն լինի սիրով ու քնքշանքով, իսկ ձեր պայծառ դեմքերին միշտ շողան ժպիտն ու խինդը

Սիրելի՛ երեխաներ, թո՛ղ ձեր կյանքը լեցուն լինի սիրով ու քնքշանքով, իսկ ձեր պայծառ դեմքերին միշտ շողան ժպիտն ու խինդը:

Այսօր անուղղակիորեն նաև մեծահասակների տոնն է, քանի որ նրանց կյանքի իմաստը և գործի շարունակողը երեխաներն են, երեխաներն են հավերժ սերնդափոխության, գենի շարունակման ու ավանդույթների պահպանման երաշխավորը: Եվ մեծահասակներիս պարտքն է ստեղծել այնպիսի երկիր ու միջավայր, որտեղ մեր մանուկները կապրեն անվտանգ, խաղաղ ու ապահով:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։ Տոնը նշում են հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

Անամպ մանկություն և ժպիտներ ձեզ, մեր ջի՛նջ մանկիկներ:

 

Կիսվել ձեր ընկերների հետ