Պայմանագրային զինծառայող է վթարի ենթարկվել

Այսօր՝ մայիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ժամը 12:00-ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արմաշ գյուղի վարչական տարածքում, դուրս  է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել գովազդային վահանակի երկաթե սյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:

Կան տեղեկություններ, որ վարորդը պայմանագրային զինծառայող է:

Կիսվել ձեր ընկերների հետ