Սևանա լիճը գտնվում է ողբերգական վիճակում, խայտառակություն է…Թագուհի Թովմասյանը տեսանյութ է հրապարակել

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրառումը՝ կից տեսանյութով. ««Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն, Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանն է: Սակայն այսօրվա դրությամբ մեր ազգային շտեմարանը գտնվում է ողբերգական վիճակում:

Շրջել եմ Սևանա լճի ափամերձ տարածքներով. խայտառակություն է Վարդենիս-Կարճաղբյուր հատվածում:

Նկարահանել եմ կադրեր, թե ինչ աղբի մեր է մեր ազգային հարստությունը և պետական հոգածության ինչ բացակայություն է արձանագրվում:
Ցավոք սրտի, միայն այս հատվածում չէ, որ նման իրավիճակ է»:

Կիսվել ձեր ընկերների հետ