Այս շարժումը Ավետյաց երկիր ունենալու մասին է, հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ այդ նպատակին հասնելու համար վերահաստատելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը։
«Այս ճանապարհի խոչընդոտն այսօրվա իշխանությունը, հատկապես նրա ղեկավարն են, և հետևաբար, նա պետք է հեռանա»,- ասաց Սրբազանը։
Հանրահավաքի մասնակիցները ծափերով ու «Հեռացիր» վանկարկումներով ուղեկցեցին նրա խոսքը։
«Այսօր այս հանրահավաքն ազդարարում է մեր պայքարի երրորդ և վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է։
Դուք հստակություն եք պահանջել․ ինչպես նշել եմ նախորդ անգամ, վարչապետի թեկնածուն պետք է լինի վերկուսակցական։ Չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբակի անդամ։ Պետք է ձևավորվի անցումային կառավարություն, որը կլինի Հաշտության կառավարություն»,- ասաց Սրբազանը։