Աղnթք, nրnվ յnւրաքանչյnւր մայր կարnղ է Աստծnւց պաշտպանnւթյուն խնդրել զավակների hամար

Յուրաքանչյուր երեխայի համար կյանքում չկա ավելի մեծ պաշտպանություն քան մոր
աղոթքն ու օրհնանքը:

Տեր Հիսուս Քրիստոս, Աստծո Որդի, խնդրում եմ լսիր ինձ, մեղավորիս,քո ողորմությանն եմ
հանձնում զավակիս, փր-կիր նրան հանուն Քո անվան:

Տեր, ներիր նրա բոլոր մեղքերը, որը նա կկատարի գիտակցաբար և անգիտակցաբար: Տեր,
նրան դիր ճշմարիտ ուղու վրա,թող նա քայլի քո ընտրած ճանապարհով,փրկիր նրա հոգին և
մարմինը:

Տեր,օրհնիր նրան տանը,տան մերձակայքում, դաշտում, աշխատավայրում, ճանապարհին,
ցանկացած վայրում, որտեղ էլ նա լինի:Թող ամեն տեղ նա գտնվի քո իշխանության տակ:

Պաշտպանիր նրան բոլոր թռչող գնդակներից,նետերից, դա-նակից, թրից, թույնից, հրդեհից,
մահաբեր հիվանդություններից:Տեր պաշտպանիր նրան բոլոր տեսանելի և անտես
թշնամիներից, բոլոր տեսակի դժբախտություններից ու ան-հաջողություններից:

Տեր, նրան հեռու պահիր բոլոր հիվանդություններից, հեռու պահիր վնասակար սովորություններից և հոգեկան ծանր ապրումներից և վշտից:

Տեր, օրհնիր ինձ, մեղավորիս ու արժանավորիս, օրհնիր իմ տունն ու իմ զավակների ամեն
բացվող առավոտը, երեկոներն ու գիշերները, հանուն Քո անվան, քանի որ Քոնն է
արքայությունը և հոզորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն

Կիսվել ձեր ընկերների հետ