Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել և դժվար պահին ձեռք մեկնել մեր հայրենակիցներին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաաստանի հյուսիս-արևելքը պատուհասած հեղեղներին, ինչի վերաբերյալ ֆեյսբուքյան էջում գրառում է արել

«Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին:
Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին առավելագույն չափով ձեռք մեկնել մեր հայրենակիցներին», — գրել է քաղաքապետը:

Կիսվել ձեր ընկերների հետ