Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ.Նարեկ Սարգսյան

Կեղծ լուրեր են տարածվում գետերի վարարման հետևանքով զոհերի, անհետ կորածների և արգելափակված քաղաքացիների վերաբերյալ, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունը ողջ ծավալով ներգրավված է միջոցառումներին: Աշխատանքները դեպքի վայրում համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: Աշխատանքներին ներգրավված են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողներ: Պարբերաբար տրվում է տեղեկատվություն:

Անհրաժեշտության դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել 911 կամ 102:

Հետևեք միայն պաշտոնական տեղեկատվությանը և զերծ մնացեք չճշտված ու խուճապ առաջացնող լուրեր տարածելուց:

Կիսվել ձեր ընկերների հետ