Արտակարգ դեպք՝ Երևանում…40 երթուղու ավտոբուսում հրդեհ է եղել, վարորդը տարհանել է ուղևորներին

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազա է ստացվել, որ Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող հատվածում մարդատար ավտոբուս է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները:  Մինչ հրշեջների ժամանումը՝ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 40 համարի երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսի հետևի հատվածում վարորդը կրակ ու ծուխ է նկատել ու բավականին ճիշտ է կողմնորոշվել, նախ տարհանել է ուղևորներին, ապա մարել կրակը:  Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:  Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Կիսվել ձեր ընկերների հետ