Ոտքով կգնամ, բայց 150 դրամ չեմ վճարի տրանսպորտի համար. քաղաքացի (տեսանյութ)

Ոտքով կգնամ, բայց 150 դրամ չեմ վճարի տրանսպորտի համար. քաղաքացի (տեսանյութ):

Հիշեցնենք, որ Քաղաքացիները երրորդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Կան քաղաքացիներ, որոնք արդեն թանկացված սակագնով են վճարում:

Բոյկոտին մասնակցում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչեւ օրինական սակագին կսահմանվի:

Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։

Կիսվել ձեր ընկերների հետ