Ոչ ոք իր տան պատին չի գրում, որ 2016-ի ապրիլի 8-ին այսինչն ու այնինչը տոլմա կերան, բայց եկեղեցու պատին գրում են. Նիկոլ Փաշինյան

Երբ ասում են պետական ու սեփական գույք, դա անմիջականորեն ազդում է երեխաների վրա։

Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պետական գույքի օգտագործմանը։

«Երեխաները, միշտ չէ, որ դպրոցի ծորակին վերաբերում են այնպես, ինչպես իրենց տան ծորակին են վերաբերում։ Օրինակ, ոչ մեկ իրենց տան աթոռին իր անունը դանակով չի գրում, ես չգիտեմ այդպիսի դեպք, բայց տասնյակ դպրոցներում ու համալսարաններում տարբեր անուններ ենք տեսնում։

Այդ նույնը տեսնում ենք եկեղեցիների, պատմամշակութային հուշարձանների պատերին։ Ոչ ոք իր տան դռան վրա չի գրում այս ինչն ու այնինչը 2016 թվականի ապրիլի 8-ին այստեղ տոլմա կերան, բայց եկեղեցու պատերին գրում են։

Ծիծաղում ենք, բայց սա վարվելակերպ է, մենք պետք է հասկանանք, թե ինչն է պատճառը, պետք է հետազոտություն անենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ