4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Հորմոզգան նահանգում շաբաթ օրը տեղի է ունեցել 4,8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացրել է Mehr-ը։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11.04-ին Ֆինի շրջանում, խորությունը՝ 21 կիլոմետր։

Հնարավոր զոհերի եւ շենքերի ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։

Կիսվել ձեր ընկերների հետ