Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող մյուս գործիչների՝ այդ թվում ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հուղարկավորությունը ըտեղի կունենա մայիսի 21-ին Թավրիզ քաղաքում՝ Mehr գործակալությունը։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը երեկ՝ մայիսի 19-ին, «կոշտ վայրէջք» է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։ Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածում, թե նախագահի վիճակը լավ է, նրան տեղափոխել են Թավրիզ, սակայն լուրեը կարճ ժամանակ անց հերքնեցին։
Իրանի նախագահի լիազորությունները, համաձայն երկրի Սահմանադրության, երկու ամսով կփոխանցվեն առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերին։
