Աղոթեք ձեր երեխաների համար, սովորեցրեք նրանց աղոթել, ձեր աղոթքներով հանձնեք ձեր երեխաներին ԱՍՏԾՈ ՈՂՈՐՄԱԾՈՒԹՅԱՆԸ, որպեսզի ԱՍՏՎԱԾ հոգա նրանց համար։
Երբ աղոթում են մայրերը,դժոխքը դողում է։Երկրի վրա չարի համար ամենավտանգավոր մարդը,աղոթող մայրն է։ Նրա երեխաները դառնում են վառվող ջահեր ԱՍՏԾՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ։
ՍՈՒՐԲ ՊԱԻՍԻՈՍ ԱԹՈՍԱՑԻ։
ՄՈՐ ԱՂՈԹՔԸ
Արարիչ ամենայնի, ՀԱՅՐ ԱՍՏՎԱԾ, որ ինձ արժանացրիր լինել ընտանիքի մայր,պարգևեցիր երեխաներ։Եվ ես համարձակվում եմ բարբառել, որ նրանք ՔՈ երեխաներն են, որովհետև ԴՈՒ տվեցիր նրանց կյանք,կերակրեցիր ՔՈ անմահ հոգով և վերածնեցիր ՔՈ սիրով Սուրբ Ավազանիդ մկռտությամբ։
Ինձ օգնիր, որ լինեմ արթմնամիտ և երեխաներիս դաստիրակության գործում երբևէ չձանձրանամ։ Աղերսում եմ ՔԵԶ պահիր նրանց ՔՈ սիրով և թող նրանց միջոցով օրհնվի ՔՈ Սուրբ Անունը, ինչպես երկնքում այդպես էլ երկրի վրա։Մի զրկիր նրանց հանապազորյա հացից,այլ պարգևիր նրանց ամեն անհրաժեշտն իր ժամանակին, և ինչ էլ որ պարգևես,թող հավիտենական կյանքի համար գործածեն։Եվ եթե մեղանչեն ՔՈ առաջ, քանի որ մարդ են մեղանչական բնույթով,ողորմած եղիր նրանց հանդեպ։
Ներիր նրանց երիտասարդության մեղքերն ու հանցանքները։Բարեհաճ եղիր նրանց աղոթքներին և հաջողություն տուր ուղիղ գործերում։Թող ՔՈ հրեշտակը քայլի նրանց հետ և պահպանի նրանց ամեն դժբախտությունից և չար ճանապարհից
։Բարերար ՏԵՐ, դարձրու ինձ իմ երեխաներով խնդացող մայր, նրանք թող իմ ուրախությունը լինեն իմ կյանքի բոլոր օրերում և լինեն հենարան իմ ծերության օրերին։ՔՈ ողորմածությամբ արժանացրու ինձ նրանց հետ ահեղ դատաստանի օրը կանգնել ՔՈ առաջ, անարժան համարձակությամբ ասել*Ահա ես և իմ երեխաները,որոնց ԴՈՒ տվեցիր ինձ*։Եվ նրանց հետ միասնաբար փառավորենք անճառելի բարությունդ,հավերժական սերդ և Սուրբ Անունդ հավիտյանս հավիտենից։ Ամեն
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ։ ԱՄԵՆ
