starnews.am-ը գրում է. Օրեր շարունակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մարդիկ դուրս էին եկել քայլերթի։
Շարժման մասնակիցները արդեն մի քանի օր է հավաքվում են Հանրապետության հրապարակում և երևանի մի շարք փողոցներում`խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնելով:
Շատ հայ հայտնիներ իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին։

«Լեռները կհիշեն» սերիալը ողջ անձնակազմով ժամանալ առ ժամանակ միանում է Սրբազանին:
«Իրականում ուզում եմ ասել, որ չեմ սատարում որևէ քաղաքական ուժի,ու չեմ պատրաստվում քաղաքականություն մտնել: Իմ սպասումը իհարկո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որն այս պահին կարծում եմ կարևոր է հայ ազգի, հայի ու Հայաստանի գոյության պահպանման համար: Ամեն քաղաքացի այստեղ լինելով պարտավոր է դրա հարցում իր փոքրիկ ներդրումն ունենալու»,- նշեց դերասանուհի Ռոմել Սարգսյանը:
