Բագրատ Սրբազանը զավեշտ համարեց վարչապետի խոսնակի արձագանքը՝ «ընտրված վարչապետ» գրառմամբ։
Նա նշեց, որ ՔՊ-ականներին հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարը և գրել՝ «լեգիտիմ ղեկավար»։
«Փաստորեն, այս մարդիկ լուրջ չեն ընդունում ձեզ, ժողովուրդ։ Էլի խաբեցիք, էլի սուտ խոսեցիք։ Նիկոլ Փաշինյան, հնարավորություն ունեիր այս ժողովրդին ուրախություն պարգևել, բայց որոշեցիր այլ ճանապարհով գնալ։ Խոփդ քարին է կպել։ Պարզապես ժամանակ եք ձգում։․ Դուք համառ, մենք՝ ձեզնից համառ»,-ասաց Սրբազանը՝ հավելելով՝ ստիպելու են, որ Փաշինյանը հրաժարական տա։
«Այս երկու, երեք օրը որքան էլ դժվար լինի, պետք է տառապանքով նվաճենք մեր հաղթանակը։ Հետևաբար, քանի որ չի արձագանքել, արհամարհել է ձեզ, ուրեմն կստիպենք դա անել։
Առաջին քայլով ԱԺ-ում նրան անվստահություն կհայտնեն»,- ասաց Սրբազանը։
Նա նաև նշեց, որ խաղաղ անհնազանդության գործողություններ կանեն։