Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ռազմաքաղաքական ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակի զբոսայգում:

Այսօր նշվում է Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը:

ՀՀ օրհներգից հետո Փաշինյանն ու Սիմոնյանը խաչակնքվեցին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։

Կիսվել ձեր ընկերների հետ