ՊՆ-ն՝ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական կողմից արձակված կրակոցների մասին

ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը:

Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին»:

Կիսվել ձեր ընկերների հետ