Մոսկվայում Հայաստանի պահանջով ադրբեջանցի է ձերբակալվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նա ասել է, որ ոստիկանության փոխանցմամբ, ինքը ձերբակալվել է Հայաստանի հարցմամբ և կարող է հանձվել Հայաստանին։

eadaily.com գրում է, Զեյնալլին Ինսթագրամոմ տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, որ Բաքու վերադառնալու ճանապարհին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ոստիկաններն իրեն բերման են ենթարկել և տարել ոստիկանական բաժանմունք։

«Նրանք ասացին, որ Հայաստանն իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»,- ասել է ադրբեջանցին՝ նշելով, որ այս չորեքշաբթի կկանգնի Ռուսաստանի դատարանի առջև։

Նրա խոսքով, ինքը հետախուզման մեջ էր անցած տարվա մայիսից:

«Սա երրորդ անգամն է, որ Ռուսաստանում եմ, բայց ինձ միայն հիմա են բերման ենթարկել։ Հույս ունեմ Ադրբեջանի պետական կառույցների աջակցությունը կունենամ»,- ասել է նա։

Կիսվել ձեր ընկերների հետ