Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր

Ժողովրդի կամքի, վճռականության դեպքում իշխանությունների սկսած գործընթացը թեեւ չի դադարել, բայց դանդաղել է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 26-ին, Կիրանցում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին: Իշխանությունները իրենց ոճով փորձում են բռնաճնշումներ կիրառել, սպառնալ աշխատանքից ազատումներով, բայց այս ցասումը կասեցնել չի լինելու: Սա գնալով ավելի մեծ ծավալներ է ընդգրկում: Մենք ականատես ենք, որ հարյուրավոր քաղաքացիներ գալիս են այստեղ եւ իրենց աջակցությունը հայտնում պայքարին: Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում: Չի հաջողվելու այս պայքարը կասեցնել: Մենք մեր վճռական քայլերով թեւակոխելու ենք նոր ընթացք: բազմաթիվ համայնքներից գալիս են, աջակցում են: Երեկ Կիրանց էին եկել Նոյեմբերյանից, Դիլիջանից, Բերդից, Հայաստանի տարբեր վայրերից:

Այստեղ հայ ժողովրդի իմունիտետն է: Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանալու է»,- հայտարարեց նա:

Կիսվել ձեր ընկերների հետ