Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը

Այսօր չեղարկվել է Երևան-Կապան-Երևան չվերթը։ Oragir.News-ի տեղեկություններով՝ նախապես ուղևորներին տեղեկացվել է, թե 12։00-ին նախատեսվող թռիչքը տեղափոխվել է 15։00։ Մի ժամ անց, սակայն, ուղևորներին տեղեկացվել է, որ թռիչքը չեղարկվել է։

 

Թռիչքի չեղարկումից 1-2 ժամ անց տոմսերի գումարները վերադարձվել են։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ևս 12 չվերթ է հետաձգվել։

Կիսվել ձեր ընկերների հետ