Բնակիչները միառժամանակ փակել են միջպետական 3 ճանապարհ` Օձուն-Ալավերդի և Բավրայի սահմանային անցակետի հատվածում. ապակենտրոն ակցիային մտադիր են միանալ վանաձորցիներն ու գյումրեցիները

Այս պահին Հայաստանի բնակչությունը ապակենտրոն ակցիաներով փակել է միջպետական ճանապարհների 3 տարբեր հատվածներ տարբեր մարզերում

1.Օձուն-Ալավերդի

2. Բավրայի սահմանային անցակետ

3. Ոսկեպար

Օձուն-Ալավերդի միջպետական ճանապարհը փակել են լոռեցիները, իսկ Բավրայի սահմանային անցակետ տանող ճանապարհը՝ շիրակցիները։

Մեր տեղեկություններով Գյումրեցիները և Վանաձորցիները վաղը պլանավորում են ակցիաներ իրականացնել։

Կիսվել ձեր ընկերների հետ