Տավուշի մարզի միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ, իրավիճակը լարված է։ ճանապարհը փակած տավուշցիներից որոշ խումբ մարդիկ պահանջում են բացել ճանապարհը՝ հարձակվելով բնակիչների վրա։
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հանդարտության կոչ արեց՝ հավաքվածներին հրավիրելով միասին արտասանել տերունական աղոթքը ու չտրվել սադրանքների։
«Ով անհատապես ինչ-որ բան ուզեց դրսևորել, նշանակում է՝ ներդրված մարդ է էստեղ, սադրիչ է»,-ասաց նա։