74-ամյա և 66-ամյա տղամարդիկ են…ովքե՞ր են Վարդենիսում անչափահաս աղջնակի հանդեպ սարսափելի գործողութուններ կատարած տղամարդիկ…մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քր. օր.-ի 198-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հոդվածով մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 74-ամյա Բաբկեն Կարապետյանի և 66-ամյա Սամվել Հակոբյանի նկատմամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին ՀՀ Ներքին գործերի նախարարոթյան ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նշված անձինք սեքսուալ բնույթի գործողություններ են կատարել Գեղարքունիքի մարզի բնակիչ 13-ամյա Կ. Շ.-ի նկատմամբ:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերում են Բ. Կարապետյանին և Ս. Հակոբյանին և նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում և տեղափոխում են ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղից նշված անձինք ներկայացվում են Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից էլ որպես կասկածյալներ տեղափոխվում են ոստիկանության Վարդենիսի բաժնի ձերբակալվածների պահման վայր:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ստահակների կողմից տուժած աղջիկը սովորում է Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում. կատարվածի մասին ոստիկաններն ու քննիչները խոսել են արդեն երեխայի ծնողի հետ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալների կալանավորելու համար միջնորդություն է ներկայացրել Վարդենիսի քննչական բաժնի քննիչը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և դատարանը դռնփակ դատական նիստ անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է միջնորդությունը և նշված անձիքն 2 ամսով կալանավորվել ու տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության քրեակատարողական հիմնարկ:

 

Կիսվել ձեր ընկերների հետ