Ձյուն է գալու..Հայաստանի ողջ տարածքում տեղումներ են սպասվում

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 22-ին և 23-ին (առանձին շրջաններում) սպասվում են տեղումներ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակը Հայաստանում — Sputnik Արմենիա, 1920, 18.02.2024

Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 22-ին և 23-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև։

Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կիսվել ձեր ընկերների հետ