Այս ՀԱՅԿԱԿԱՆ գյուղը ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ու ՍԱՐՅԱՆԻ ամենասիրելի վայրն էր Լոռիում. գիտե՞ք՝ ինչու գյուղը անվանեցին «ՔԱՐԻՆՋ»

Մի անգամ Սարյանն այցելում է Դսեղ՝ Հովհաննես Թումանյանին հյուր։ Շրջելով Դսեղում՝ նկարչը դիմացի լեռներում նկատում է Քարինջ գյուղն ու անտարբեր չի կարողանում անցնել։ Գյուղի հիասքանչ բնության պատկերը հանձնում է կտավին՝ դարձնելով այն Քարինջի այցեքարտերից մեկը։ Նկարն ունի «Քարինջ գյուղի կոլտնտեսությունը Թումանյանի լեռներում» անունը և նույն այդ նկարն էլ պատկերված էր հայկական նախորդ 5000-դրամանոցի վրա։

Իսկ ինչու՞ ՔԱՐԻՆՋ

Իսկ թե ինչո՞ւ է գյուղը կրում Քարինջ անունը՝ ասում են, որ այն հիմնադրվել է 1800-ականներին, երբ կողքի Մարց գյուղից հինգ ընտանիք տեղափոխվել է այստեղ։ Երբ նորաբնակներին հարցրել են, թե ինչ կա գյուղում, պատասխանել են․ «Քար, էլ ի՞նչ»։

Արշավի նպատակն էր քայլել Սևորդյաց լեռներով: Գուգարաց լեռների արևմտյան ճյուղավորությունն են համարվում Սևորդյաց լեռները։ Լեռնաշղթայի երկարությունը կազմում է 15 կմ։ Քարինիջից պետք է քայլեինք Ակներ, այնտեղից էլ՝ Կայան բերդ:

Ողջ արշավը կազմում էր 21 կմ, իսկ հայացքի առաջ բացվող բնության պատկերը՝ զարմանալի և եզակի : Դեբեդի կիրճի չքնաղությունը ապշեցուցիչ էր: Այս գեղեցկությունը կախարդում և ուրախությամբ էր լցնում հոգիս:

Կիսվել ձեր ընկերների հետ