Երկիրը վտանգի մեջ է, համազգային պոռթկում է պետք. Իշխան Սաղաթելյան

Երկիրը վտանգի մեջ է, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու Արարատ Միրզոյանի հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Հայաստանի իշխանության ղեկին կանգնած է մի ուժ, որը երկիրը տանում է նոր փորձությունների, իսկ դա կանխելու համար մեզ անհրաժեշտ է երեք մակարդակներով դիմադրություն` Հայաստանում, Տավուշում ու Սփյուռքում»,- ասաց նա:

Սաղաթելյաննն ընդգծեց` համազգային պոռթկում է պետք, որ հնարավոր լինի ազատվել այս իշխանությունից, հնարավոր լինի կանխել նոր կապիտուլյացիան:

Կիսվել ձեր ընկերների հետ