Բռնցքամարտիկ Ալբերտ Հարությունյանը հաղթել է մրցակցին Եվրոպայի երիտասարդների առաջնությունում

Պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը առաջ է շարժվում Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։

Նա կամային հաղթանակ տարավ մոլդովացի Իոն Անգելուսի նկատմամբ։

Առաջին ռաունդում մրցավարները 3:2 հաշվով առավելությունը տվեցին մրցակցին, բայց հաջորդ երկու ռաունդներում Հարությունյանը ոչ մի շանս չտվեց նրան ու հաղթեց՝ նկատելի առավելությամբ։

Կիսվել ձեր ընկերների հետ