Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավելի քան 50 մարդ։ Վերջին երկուսը ամուսիններ են՝ Սարգիս Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը, նրանք տեղափոխվել են մարտի 29-ին։
Մնացողներից ամեն մեկն ուներ մնալու իր պատճառը։ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան Կամո Առաքելյանի քույրը MediaHub-ին պատմել է, որ եղբայրը Երևան է տեղափոխվել 2023 թվականի նոյեմբերին։ Նա մնացել է իր տանը` մտածելով, որ բոլորը նորից հետ կգան։
«Այդպես արել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին։ Երբ Արցախը տարհանվել է, ինքն ասել է՝ «գնալու տեղ չունեմ, մնում եմ»։ Սեպտեմբերին, երբ Արցախը հայաթափվեց, ես ու ամուսինս նրան հորդորեցինք, որ մեզ հետ գա, բայց էլի նույնն էր ասում, որ «դուք գնացեք, ես մնում եմ»»,- ասել է Ելենան։
Նրա խոսքով՝ Կամոն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել։ Անգամ վերջին ժամանակաշրջանում էլ գնում էր աշխատանքի, զբաղվում սիրելի մասնագիտությամբ։
«Միայն ոչ հաճախ ոտքերի ցավից էր բողոքում, դա էլ հավանաբար տարիքից էր։ Երբ մենք դուրս եկանք, և ինքը մնաց այնտեղ, այդ ժամանակ իր մոտ առողջական խնդիրներ չեն եղել։ Երևան տեղափոխվելուց հետո դիմել եմ Կարմիր խաչի գրասենյակին, որ Կամոյին տեղափոխենք։ Տվել եմ իր տան հասցեն՝ Րաֆֆի փողոցի տներից մեկում էր ապրում։ Մինչև նրանք քայլեր կձեռնարկեին, ադրբեջանական ալիքները տարածեցին տեսանյութ, որտեղ եղբայրս բուժում էր ստանում հիվանդանոցում»,- ասել է նա։
Կամո Առաքելյանն ասում է, որ Ստեփանակերտում նա շատ բնակիչների չի հանդիպել, քաղաքում ադրբեջանցիներից բացի ոչ ոքի չի տեսել։ Վերջին օրերին նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Ադրբեջանցի ոստիկանները նրան տեղափոխել են հանրապետական հիվանդանոց, նկարահանել Կամոյի մասնակցությամբ հերթական շոուն։
«Վիրահատել են, չգիտեմ՝ էլ ինչ են արել, որ եղբայրս մինչև հիմա ոտքի չի կանգնում ու Հայաստան տեղափոխվելուց հետո դարձել է անկողնային հիվանդ»։
Ելենայի հորդորով ու Կամոյի ցանկությամբ նա տեղափոխվել է Երևան։ Այստեղ սկսվել է բուժումների գործընթացը, բայց մինչ օրս Ելենային՝ որպես խնամակալ, չի հաջողվել գրանցվել, քանի որ Կամոն ընտանիք ու երեխաներ չունի։ Այժմ նա ապրում է քրոջ ընտանիքի