Գրետան ամուսնացած էր, ունի 3 երեխա։ Աշխատանքն ավարտել էր, ամուսինը գնացել էր, որ տուն բերեր, բայց նման ողբերգություն է եղել․․․

Արմավիրի մարզում երեկտեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված 3 քաղաքացիներից մեկը Արմավիրի մարզի Արաքս գյուղից էր, ամուսնացած էր ունի 3 երեխա։

Արմավիրի մարզի Արաքս գյուղի վարչական ղեկավար Միշա Փիլոյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մահացած կինը՝ Գրետան, հարևան գյուղի խանութում էր աշխատում․

«Գրետան 39 տարեկան էր, ամուսնացած էր, ունի 3 երեխա։ Աշխատանքն ավարտել էր, ամուսինը գնացել էր, որ տուն բերեր, բայց նման ողբերգություն է եղել․․․»,- ասաց գյուղապետը։

Նրա խոսքով՝ մյուս 2 զոհված քաղաքացիները հարևան գյուղից են։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին, ժամը 23։34-ին Արմավիր-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով 3 քաղաքացի զոհվել է։

 

Կիսվել ձեր ընկերների հետ