ՊՆ-ն հայտարարություն տարածեց վիրավորում ստացած զինծառայողի մասին

Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ՊՆ-ից:

«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»:

Հիշեցնենք, որ Իջևանի բժշկական կենտրոնի տնօրենը հայտնել էր, որ երկու ոտքի վնասվածքներով զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, ոտքերն ամպուտացվել են:

Կիսվել ձեր ընկերների հետ