Ապրիլի 4-ին Իջևանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջևանի ԲԿ տեղափոխված զինծառայողը վիրահատվել է, որից հետո տեղափոխվել է «Մուրացանի» հոսպիտալ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Իջևանի ԲԿ-ից։
«Զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են», – մանրամասնել են ԲԿ-ից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրող Ոսկան Սարգսյանը հայտնել էր Իջեւանի տարածաշրջանի մարտական դիրքից Իջեւանի ԲԿ տեղափոխված զինծառայողի մասին։ Նա հայտնել էր նաև, որ զինծառայողի երկու ոտքերը խիստ վնասված են ականի պայթյունից։ Ն\ենք, որ մինչ այս պահը ՀՀ ՊՆ-ն այս միջադեպի առնչությամբ որևէ պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չի եկել։