Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում հնդկական ավանդական հարսանիք…տեսանյութ

Պարզվում է` Հնդկաստանից Հայաստան միայն աշխատելու համար չեն գալիս:

Հնդիկ ժողովրդին վերջին շրջանում շատ է հետաքրքրում մեր երկիրը:

Մարդիկ այցելում են Հայաստան անգամ իրենց տոները նշելու համար:

MediaHub-ի տեղեկություններով, մի քանի ինքնաթիռներով Հայաստան է ժամանել հնդիկ մեծահարուստների գերդաստան՝ շուրջ 400 մարդ՝ հյուրերով, սպասարկող անձնակազմով։ Նրանք Հայաստանում հնդկական ավանդական հարսանիք նշելու համար:

Հնդկական ավանդական հարսանիքի բոլոր տոնակատարությունները 3 օր շարունակ տեղի են ունենում Seven Visions, The Dvin-ում:

Ներկայացնում ենք մեր ձեռքի տակ հայտնված տեսանյութերը։ Ի դեպ, սա առաջին հնդկական ավանդական հարսանիքն է, որ նշվում է Հայաստանում։
Նշենք, որ այսօր դեռևս հարսանիքի առաջին օրն է:

Կիսվել ձեր ընկերների հետ