Ընդամենը ժամեր առաջ՝ ապրիլի 1-ի ցերեկը, զգուշացնում էի, որ Տավուշի վրա ուշադրություն շեղելով՝ Ադրբեջանը թիրախավորելու է հատկապես Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը…

Ընդամենը ժամեր առաջ՝ ապրիլի 1-ի ցերեկը, զգուշացնում էի, որ Տավուշի վրա ուշադրություն շեղելով՝ Ադրբեջանը թիրախավորելու է հատկապես Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը։

Ապրիլի 1-ի ուշ երեկոյան թշնամին կրակ է բացել Վարդենիսի Կութ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ, նաև կրակել է Գորիսի Տեղ գյուղի մեր դիրքերի վրա։

Ադրբեջանը իր սադրանքը ներկայացնում է որպես պատասխան հայկական կողմի կրակոցների։ Այդպես միշտ է անում, երբ պատրաստվում է լայնամասշտաբ գործողությունների։

Տավուշը կարևոր է, բայց աչքաթող չանենք մյուս հատվածները։

Կիսվել ձեր ընկերների հետ