Զզոհվեց 110 հայ զինծառայող…8 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեց ապրիլյան քառօրյա պատերազմը

8 տարի առաջ՝ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա։

4 օր շարունակ ադրբեջանական բանակը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակման փորձեր ձեռնարկեց՝ ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ։ Սակայն, կրելով կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ և չհասնելով առաջադրված նպատակներին, ադրբեջանական կողմը ստիպված եղավ դադարեցնել ռազմական գործողությունները։

Առավել թեժ մարտեր ընթացան հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։

Հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվեց 110 զինծառայող:

Ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ բանավոր համաձայնություն ձեռք բերվեց:

Կիսվել ձեր ընկերների հետ