Այս դեղը կտրամադրվի անվճար…Առողջապահության նախարարությունը հայտարարություն տարածեց

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և առաջին անգամ պացիենտներին անվճար տրամադրում է «Տոցիլիզումաբ 162մգ/0,9մլ» թանկարժեք դեղը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Այն նախատեսված է պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (ՊԻԱ) ունեցողների բուժման համար: Մինչ այժմ այս դեղը երբևէ անվճար չի տրամադրվել և պացիենտներից շատերը դեղի բարձր գնի պատճառով կիսատ են թողել անհրաժեշտ բուժումը:

Պատանեկան իդիոպաթիկ արթրիտը ամենատարածված մանկական ռևմատոլոգիական հիվանդությունն է, որի հետևանքով պացիենտների 30-56% մոտ առաջացնում է ցմահ հաշմանդամություն:

Դեղի անվճար տրամադրումը կկանխարգելի երեխաների հաշմանդամության զարգացման ռիսկը։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել` 060 808003 (ներքին` 1401, 1413, 1423)»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Կիսվել ձեր ընկերների հետ