Սիրելի ծնողներ…խնդրում եմ, հանուն ձեր զինվոր որդիների անվտանգության, համազգեստով զինվորի նկարներ մի հրապարակեք…թշնամին կարող է վնասել Ձեր որդուն կամ ընկերներին…դա կլինի Ձեր մեղքով

Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի ծնողներ, ինչքան էլ պատվաբեր է հայկական բանակում զինվոր ունենալը, խնդրում եմ, հանուն ձեր զինվոր որդիների անվտանգության, համազգեստով զինվորի նկարներ մի հրապարակեք։

Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս գաղտնալսել նաև հեռախոսազանգերը և անգամ կարդալ ձեր նամակագրությունը, իսկ եթե թշնամին տեսնի, որ զինվոր ունեք, ավելի թիրախային կաշխատի ձեր ուղղությամբ և արագ կպարզի, թե որտեղ է ծառայում ձեր որդին։

Դրանից հետո եթե թշնամու հետախուզությունը կամ դիվերսիոն խմբերը ինչ-որ կերպ վնասեն ձեր որդուն և նրա ծառայակից ընկերներին, իմացեք, որ ձեր մեղքով է։

Հետևաբար, խնդրում եմ, մի հրապարակեք ձեր զինվոր որդիների նկարները և Ֆեյսբուքում ու մյուս սոցցանցերում մի հպարտացեք ձեր որդիների զինծառայությամբ։ Ձեր ոգևորությունը ցույց տվեք մտերիմ շրջապատում՝ հարազատների ու հարևանների ներկայությամբ, իսկ սոցիալական ցանցերում՝ հրապարակումներում ու նամակներում զերծ մնացեք զինվորների մասին խոսելուց՝ հանուն ձեր զինվորի անվտանգության։

Կիսվել ձեր ընկերների հետ