Այն, ինչ պատահել է Հիսուս Քրիստոսի հետ, այսօր կատարվում է մեր հայրենիքի հետ․․․ ուրացված և դավաճանված՝ խաղաղության համբույրով, Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում Հիսուս Քրիստոսի թաղման կարգի ժամանակ ասել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ինչպես մեր Տիրոջ արյունն է խաչի վրա հեղված՝ որպես փրկության, հաղթանակի և հարության նշան, այնպես էլ մեր նահատակ զավակների արյունն է հեղված մեզ վրա՝ միակ ճանապարհը ցույց տալու, թե ինչպես կարող ենք հասնել հաղթանակի»,- նշել է Սրբազանը: