Հաղթանակս նվիրում եմ 44-օրյա պատերազմում նահատակված ընկերոջ՝ Սիփան Սողոմոնյանի հիշատակին

Մարտի 20-24-ը Լեհաստանի Շեդլեց քաղաքում ընթացող պաուերլիֆտինգի XPC վարկածով Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանը ուներ հինգ ներկայացուցիչ:

Ուժային եռամարտի արդյունքով մեծահասակների բաց առաջնությունում 60կգ քաշային կարգում առաջին տեղ զբաղեցրեցին գյումրեցիներ Վարոս Վարդանյանը՝ 60կգ քաշային կարգ, Մակար Թամրազյանը՝ 67,5 կգ քաշային կարգ, ով գրանցեց նաև Եվրոպայի նոր ռեկորդ, , Արա Խաչատրյանը՝ 82,5 քաշային կարգ, ով հռչակվեց նաև մրցաշարի բացարձակ հաղթող:Երիտասարդների բաց հաշվարկում պատվանդանի ամենաբարձր աստիճանին կանգնեցին 67,5 կգ քաշային կարգում երևանցի Էրիկ Խաչատրյանը և 75 կգ քաշային կարգում Էջմիածնցի Միշա Խաչատրյանը:Էրիկ Խաչատրյանը իր հաղթանակը նվիրել է 44-օրյա պատերազմում նահատակված ընկերոջ՝ Սիփան Սողոմոնյանի   հիշատակին:

Կիսվել ձեր ընկերների հետ