Մոսկվայում Crocus City Hall-ում հրաձգության զոհերի թիվը հասել է 130-ի

Կրոկուսի»  շենք է մտել Արագ արձագանքման հատուկ ջոկատը, հայտնում է Քսենյա Սոբչակի տելեգրամյան ալիքը։ Կրակոցներ են լսվում։

Նախնական տեղեկություններով՝ զինված խմբի մի քանի անդամներ կարող էին բարիկադավորվել ներսում։

Հիշեցնենք՝ մինչ այս համացանցում են հայտնվել «Կրոկուս»-ում ահաբեկչության մեկնարկի կադրերը։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կամուֆլյաժով առնվազն երեք մարդ կրակ է բացել շինությունում գտնվող քաղաքացիների ուղղությամբ։ Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։

Ավելի վաղ ականատեսները պատմել են, որ մարդիկ նստած էին համերգասրահում և սպասում էին «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկին, երբ դահլիճում կրակոցներ են սկսվել։

112-րդ ալիքը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ  Crocus City Hall-ում հրաձգության զոհերի թիվը հասել է 130-ի։

Կիսվել ձեր ընկերների հետ