Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր․ Բորել

Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ Այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանի արձագանքը հայկական կողմից արձակված կրակոցին անհամարժեք է` անտեսելով ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որ միջադեպը հետաքննվելու է։ Սա կրկին ցույց է տալիս զորքերը հեռացնելու հրատապ անհրաժեշտությունը, ինչը ԵՄ-ն պնդում է երկար ժամանակ»,- ասել է Բորելը։

Նա ընդգծել է երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ ԵՄ–ի հանձնառությունը՝ երկրների ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման վրա։
Ըստ ԵՄ պաշտոնյայի՝ ՀՀ-ում ԵՄ առաքելության կարողությունները վերջերս ավելացվել են՝ առաջին հերթին քանակի տեսանկյունից։

Կիսվել ձեր ընկերների հետ