Այսօր նահատակված Գագիկ Մանուկյանը Քասախ բնակավայրից էր, ունի 3 երեխա․ մանրամասներ

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված 4 զինծառայողներից մեկը՝ 1982 թվականի հոկտեմբերի 5-ին ծնված Գագիկ Վարազդատի Մանուկյանը Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Քասախ բնակավայրից էր։ Նա ևս երկրապահ է եղել։ Ուներ 3 երեխա։

Քասախի համայնքապետարանից ևս նշեցին, որ Մանուկյանը համայնքի բնակիչ է եղել, իսկ հարցին՝ ամուսնացա՞ծ էր, թե՞ ոչ, համայնքապետարանի աշխատակիցը պատասխանեց, որ տեղեկացված չէ։

Աղբյուր՝ hraparak.am

Կիսվել ձեր ընկերների հետ