Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է
դիմածնոտային վիրաբույժ, ոլորտի նվիրյալ Ջուլիետա Բադալյանը:
Ջուլիետա Բադալյանը մասնագիտական գործունեությունը նվիրել է մանկական և մեծահասակների դիմածնոտային խնդիրների բուժմանը: Ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի ստոմատոլոգիական ֆակուլտետը 1970 թվականին՝ շարունակել է կրթությունը կլինիկական օրդինատուրայում՝ մասնագիտանալով դիմածնոտային վիրաբուժության ոլորտում։
Երկար տարիների աշխատանքային ուղու ընթացքում, Ջուլիետա Բադալյանը բարձր պատասխանատվությամբ աշխատել է տարբեր բուժհաստատություններում, այնուհետև երկար տարիներ կենտրոնացնելով գործունեությունը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկական դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ հիվանդությունների կլինիկայում։
Նա արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում՝ ԵՊԲՀ ռեկտորի կողմից շնորհված «Պատվոգրի»՝ բժշկության, կրթության և գիտության ոլորտներում անբասիր աշխատանքի համար։
Մարդասեր, հոգատար բժշկի հիշատակը միշտ վառ կմնա կոլեգաների սրտերում։
Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։
Ջուլիետա Բադալյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր «ԼյուԱր» սգո սրահում (ք․ Երևան, Սիլիկյան հին խճուղի 18, Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ) ժամը 17:00-ին:
Հուղարկավորությունը՝ վաղը 14:00-ին՝ նույն վայրից:
