Վիրավորին տեղափոխել են, մեր մեքենան սեփական է․ Գագիկ Մելքոնյանը՝ իրենց մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին

«Հանդիպակաց կողմից խփեց երեք մեքենայի, չորրորդը մենք էինք, թեթև վնասվածք է եղել»։

Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով Լենինգրադյան փողոցում այսօր տեղի ունեցած ավտովթարին, ինչի մասնակից է դարձել նաև մեքենան, որի մեջ եղել է Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ բախված մեքենաներից մեկում վիրավոր է եղել, որին տեղափոխել են հիվանդանոց։

Ըստ Մելքոնյանի՝ վթարի հետևանքով վնասված մեքենան իրենց սեփականն է, ծառայողական չէ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ մայիսի 2-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Լենինգրադյան փողոցում բախվել էին «Լեքսուս», «Մերսեդես», «BMW» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները: Բախված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայում որպես ուղևոր եղել էր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ