Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

«Հրապարակ»-ը հայտնել է, որ Գեղարքունիքում ականի պայթյունից զինվորական է վիրավորվել։

Նա պատահաբար կանգնել է ականի վրա, որի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը: Վիրավոր զինվորականին տեղափոխել են Երևան:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց Արամ Թորոսյանը։

Կիսվել ձեր ընկերների հետ