Մանկավարժությունից՝ ծառայություն. 2024թ․ համայնքային լավագույն ոստիկանը մայոր Հովսեփյանն է (Տեսանյութ)

2024 թվականի համայնքային ոստիկանության լավագույն տեսուչը՝ մայոր Գոռ Հովսեփյանը, հպարտությամբ է հիշում իր մուտքը ոստիկանության համակարգ: Սպորտի նկատմամբ սերը նախ նրան տարել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, այնուհետև՝ դպրոց, հայտնում են ՆԳՆ-ից։

«Մայոր Հովսեփյանը համակարգում է 2016 թվականից: Նախ ծառայության է անցել ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում. այժմ՝ հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ է: Պատմում է, որ մանկավարժական փորձն ու գիտելիքները հատկապես անչափահասների հետ աշխատանքներում նրան շատ են օգնել։

Ծառայության ընթացքում՝ մայոր Հովսեփյանը բազմաթիվ պարգևներ է ստացել ինչպես խրախուսական, այնպես էլ գերատեսչական: Օրենքի պատվար և գերազանց ծառայության համար շքանշանների կողքին 2024 թվականի լավագույն տեսուչ մրցանակը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի։

Այսպիսին է 2024 թվականի լավագույն համայնքային ոստիկանը, որի հաջողության կարևոր գրավականը ոստիկանի ու մանկավարժի մասնագիտական ու անձնական որակների համադրությունն է»,- ասվում է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել ձեր ընկերների հետ