Էլեկտրոնային դեղատոմսը առողջապահության համակարգում կարևորագույն նորարություններից է: Այն պացիենտի, բժշկի և դեղատան միջև ոչ թղթային անվտանգ հաղորդակցության միջոց է:
Այն էլեկտրոնային եղանակով դուրս գրված դեղատոմս է, որը հասանելի է պացիենտի անձնական էջում:
Էլ. դեղատոմսը փոխարինում է թղթային դեղատոմսին՝ այդպիսով բացառելով այն կորցնելու ռիսկը: Այն խնայում է ժամանակը խրոնիկական հիվանդություն ունեցողների համար և դեղորայքի չափաբաժնի փոփոխման նպատակով կրկնակի այցերի դեպքում:
Դեղատան աշխատակիցը մուտքագրելով Ձեր անունը, ազգանունը և ծննդյան ամսաթվի տվյալները կամ Ձեր հանրային ծառայությունների համարանիշը կարող է տեսնել Ձեր դեղատոմսը և դրա հիման վրա Ձեզ վաճառել դեղամիջոցը։ Դեղատան աշխատակցին տեսանելի են միայն Ձեր գործող (չմարված) դեղատոմսերը։