Գյումրու ավագանի է անցնում 5 քաղաքական ուժ․ գործող իշխանությունն ու ընդդիմադիր չորս թիմ

Սա բոլոր տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում ստացված պատկերն է Գյումրիում, հայտնում են «ՀայաՔվե»-ից։

 

Ըստ այս պատկերի, Գյումրի քաղաքի ավագանի է անցնում 5 քաղաքական ուժ, որոնցից մեկը ներկայացնում է գործող իշխանությունը, մյուս չորսը՝ տարբեր ընդդիմադիր թիմեր:

«Թեև գործող իշխանության ներկայացուցիչն առաջին տեղում է, ընդդիմադիր թեկնածունները միասին էապես ավելի շատ տեղեր են ստանում Գյումրիի ավագանում, ուստի այս ընտրությունների ինտրիգը դեռ առջևում է», — նշված է տեքստում։

Կիսվել ձեր ընկերների հետ