Արցախում ադրբեջանցիներ են մահացել

Հայաթափված Արցախում ադրբեջանցի ոստիկաններ են զոհվել։ Պաշտոնական վարկածի համաձայն՝ միջադեպի պատճառը եղել է «ծառայողական զենքի հետ անզգույշ վարվելը», հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ համացանցում տարածվող տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Հադրութում։ Նշվում է, որ ոստիկանի՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով մեկ կրակոցից վիրավորվել են 1982 թվականին ծնված ոստիկան Ռամիզ Իսմայիլովը և ոստիկան Աբիդ Մուստաֆազադեն։

Չնայած բժիշկների ջանքերին՝ նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը՝ հիվանդանոցի ճանապարհին։

Կիսվել ձեր ընկերների հետ