«Այսօր Երևան-Կապան օդանավը թռնում է ու վերադառնում է». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե Գորիս-Կապան հատվածում 2020 թվականի նոյեմբերի 9-ից այս կողմ հրադադարի ռեժիմի խախտման դեպք չի եղել։

«Այսօր Երևան-Կապան օդանավը թռնում է ու վերադառնում է»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

Ըստ Փաշինյանի՝ որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ճիշտ ու հիմնավոր։

«Կայացվել են՝ ապահովելու համար անվտանգությունն ու ծառայել են իրենց նպատակին»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե տպավորություն է, որ նիստից առաջ ընդդիմադիրները «դոպինգ են խմում, որ գան, պաթոսով ու ցնցվելով՝ ելույթ ունենան»։

«Հայաստան» խմբակցությունից Աննա Գրիգորյանն էլ հակադարձեց՝ Հայաստանում, եթե մի մարդ կա, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, դա Նիկոլ Փաշինյանն է։

«Կոռեկտ արտահայտվեք, միակ բանը, որը կարողանում ենք խմել, ջուրն է»,- ասաց Գրիգորյանը։

Փաշինյանն էլ ասաց, թե դեղ խմելու մեջ ամոթ բան չկա. առավոտից գլուխը ցավում էր, դեղ է խմել։

«Ճիշտն ասած՝ հիմա էլ է ցավում, ուզում էի նորից խմեի, առիթ էր, լավ է, լեգիտիմացրեցիք»,- կատակեց նա։

Կիսվել ձեր ընկերների հետ