Մարտի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի շարային պատրաստության քննությունը։
«Հետևելով քննական գործընթացին՝ ընդգծել եմ գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի պաշտպանունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ»,-գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
